Մետալուրգի օր
Մետալուրգի օր | |
---|---|
Տեսակ | տոն |
Տոնվում է | Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա և Ղազախստան |
Մետալուրգի օր, ամենամյա մասնագիտական տոն, որը նշվում է Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինաում, Ղազախստանում, Հայաստանում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականի սեպտեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ԽՍՀՄ տնտեսության վերականգնման գործում մետալուրգիական արդյունաբերության խաղացած դերի համար հուլիսի երրորդ կիրակի օրը հռչակել է Մետալուրգի օր[2]։ Գերագույն խորհուրդը հրամանը հաստատել է 1980 թվականի հոկտեմբերի 1-ին և 1988 թվականի նոյեմբերի 1-ին[3][4]։ Այս տոնը մեծ շուքով նշվում է մետալուրգիական քաղաքներում։
ԽՍՀՄ փլուզումից հետո Մետալուրգի օրը որպես տոն պահպանվել է ԱՊՀ բոլոր այն երկրներում, որտեղ մետալուրգիան կարևորագույն դեր է խաղում երկրի տնտեսության մեջ։ Ուկրաինայում տոնակատարությունը մտցվել Է նախագահի 1993 թվականի հունիսի 3-ի № 187/93 հրամանով։ Ղազախստանում Մետալուրգի օրը նշվում է հանրապետության նախագահի՝ 2003 թվականի հրամանագրի համաձայն, Բելառուսում՝ նախագահի՝ 1998 մարտի 26-ի «Բելառուսի Հանրապետությունում պետական տոների, տոնական օրերի և հիշատակի օրերի մասին» № 157 հրամանագրի համաձայն։
Ռուսաստանի պատվավոր կոչումների ցանկում կա «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր մետալուրգ» կոչումը։
Դրամագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունիսի 30-ին Ռուսաստանի բանկը թողարկել է 10 ռուբլի մետաղադրամ՝ «Մետալուրգիական արդյունաբերության աշխատող», որը նվիրված է արդյունաբերության կարևորագույն ոլորտներից մեկի աշխատողներին՝ մետալուրգներին[5]։
Հանքագործի և մետալուրգի օրը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում Հանքագործի և մետալուրգի օրը նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը[6][7]։ Տոնը նշվում է 2008 թվականից՝ ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 25-ի N 396-Ն որոշմամբ[8]։
Տոնի պատմական արմատները գնում են դեպի ավելի հին ժամանակներ․ 1957 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ սահմանվել էր հուլիսի երրորդ կիրակին նշել որպես հանքագործի և մետալուրգի օր[1]։
Օրը տոնական է բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են բնական հարստությունների և օգտակար հանածոների արդյունահանմամբ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն». www.innovcentre.am. Արխիվացված է օրիգինալից 2020-07-17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Празднование дня металлурга». Արխիվացված է օրիգինալից 2014-07-02-ին. Վերցված է 2020-07-17-ին.
- ↑ Указ Президиума ВС СССР от 1 октября 1980 года № 3018-Х «О праздничных и памятных днях»
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР от 1.10.1988 № 9724-X «О внесении изменений в законодательство СССР о праздничных и памятных днях»
- ↑ Работник металлургической промышленности
- ↑ «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Տոներ և հիշատակի օրեր». www.yerevan.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «www.minenergy.am». www.minenergy.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.